Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ՝ Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին:
«Բարձր եմ գնահատում Վրաստանի կառավարության գործողությունները: Ինչպես գիտեք, Վրաստանը թույլ չտվեց իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան: Դա է պատճառը, որ այժմ Հայաստան զենք է բերվում կասպյան պետությունների տարածքներով և օդային ճանապարհով: Վրաստանը հանդես է եկել որպես հուսալի գործընկեր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը», — հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական այցը Վրաստան:
«Ադրբեջանը միշտ կանգնած է Վրաստանի կողքին: Այսօր վրաց ժողովուրդը գիտի, թե ով է իրենց ընկերը և ով՝ թշնամին», — հավելել է Ալիևը:
«Haqqin.az»-ի խմբագրական հոդվածն ու պաշտոնական Թբիլիսիի պատասխանը