Տեր Կիրակոսի համար դրամահավաք է սկսվել

Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի առողջական խնդիրները լուծելուն նպաստելու համար դրամահավաք է կազմակերպվել: Այս մասին իմանում ենք Տեր Նարեկ Քահանա Քուշյանի ֆեյսբուքյան էջից:

«Տեր Կիրակոս Սիմոնյանի համար, որն ավտովթարից հետո գտնվում է  ծանր վիճակում, բանկային հաշիվ է բացվել: Բարձր ենք գնահատում հասարակության պատրաստակամությունը»,- գրված է Տեր Նարեկի անձնական էջում:

Ցանկացողները կարող են դրամական փոխանցում անել GE98GB0000000365916608 հաշվեհամարին: Ստացող` Սմբատ Քուշյան:

Հիշեցնենք` քահանան օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել, ծանր վիճակում և  մարմնական լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է, բարդ վիրահատություն  տարել: