Ռուսաստանը Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի հետ բացել է սահմանը. Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Նրանց տեղեկատվությամբ՝ «սահմանը բացելու» մասին հրամանը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանն օկուպացված Ցխինվալիի համար սահմանը փակել էր ապրիլի 13-ին՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով: