«Այսօր ամենաշատ դեպքն է գրանցվել՝ 108։ Կարող ենք ասել, որ վարակված անձանց աղբյուրների հետազոտությունն ու հայտնաբերումն արդեն տեղի չի ունենում և իմաստը կորցրել է, քանի որ Բաթումիում դեպքերը ցրված են։ Լարված համաճարակային իրավիճակ ունենք, սակայն չէի ասի, որ իրավիճակն անվերահսկելի է, և խուճապի առիթ կա»,- հայտարարել է Նիժարաձեն։
Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Ռուսուդան Շավիլիշվիլիի խոսքով՝ Աջարիայի շրջանում վարակը տարածված է հասարակության բոլոր շերտերում։
Հիշեցնենք՝ վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսով վարակի աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցվում․ այսօր երկրում 165 վարակված կա։ Դեպքերի մեծ մասը գրանցվում է Աջարիայում։