NDI-ի հարցումների համաձայն, որոնք իրականացնում է CRRC-Վրաստանը, ընտրություններից մի քանի շաբաթ առաջ Վրաստանի բնակչության 59 տոկոսը դեռ չի որոշել ում օգտին է քվեարկելու։
Հարցին, եթե վաղը անցկացվի խորհրդարանական ընտրություններ, որոշե՞լ են արդյոք ում օգտին են քվեարկելու՝ դրական է պատասխանել հարցվածների 36 տոկոսը, իսկ 3 տոկոսը ասել է, որ չգիտի։
Հարցվածները խուսափել են նաև կոնկրետ կուսակցությունների անուններ նշելուց։ Հարցման համաձայն՝ միայն 27 տոկոսն է նշել կոնկրետ կուսակցության անուն, ում օգտին կքվեարկի։
NDI-ը հարցումներն անցկացրել է 2020 թվականի օգոստոսի 6-11-ն ընկած ժամանակահատվածում։