StopCov հատուկ կայքը տեղեկացնում է, որ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 152 նոր դեպք է հաստատվել։
6-ով ավելացել է ապաքինվածների թիվը։ Ընդհանուր վարակվածների 62%-ն արդեն դուրս է գրվել (1369 մարդ)։
Վրաստանում փետրվարի 26-ից (այդ օրն է գրանցվել վարակի 1-ին դեպքը) մինչ հիմա լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսի 2 227 դեպք, որոնցից 19-ը` մահվան ելքով։
Ըստ երկրի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների` սեպտեմբերի 13-ի դրությամբ ավելի քան 470.600 մարդ թեստավորվել է։