Վրաստանում 1 օրում 158 մարդ վարակվել է կորոնավիրուսով։
Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2075-ի։
Կարանտինի ռեժիմում 5 882 մարդ է, 390-ը՝ ստացիոնարում։
Նախօրեին 87 նոր դեպք էր հաստատվել։ Մասնագետներն արդեն խոսում են վարակի նոր բռնկման մասին։ Ըստ վարակաբանների` հիվանդացության բարձր ցուցանիշը ներքին տուրիզմի ակտիվացման ու համաճարակային կանոններն անտեսելու հետևանք է։
Երկրում կրկին սահմանափակումներ են մտցվել․ արգելվել են մասսայական միջոցառումները, հետաձգվել է ուստարին։