Եվրամիությունը պատրաստ է աշխատել ժողովրդավարական ճանապարհով ընտրված Վրաստանի նոր գումարման խորհրդարանի հետ։ Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի 2016թ․հաշվետվությունում։ Նրանում նորընտիր պատգամավորներին կոչ է արվում համատեղ աշխատել Վրաստանի հետաքրքրություններն առաջ տանելու հարցում:
Փաստաթղթում նշված է, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում ընդհանուր առմամբ անցել են խաղաղ եւ կազմակերպված միջավայրում: «Չնայած որոշ ընտրատեղամասերում եւ հարակից տարածքներում գրանցված բռնության որոշ դեպքերի, ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը ընտրությունները մրցունակ է համարել՝ ընդգծելով, որ այն ընթացել է հիմնական ազատությունների պաշտպանությամբ», ասված է Եվրամիության խորհրդի հրապարակած հաշվետվության մեջ:
Եվրամիությունը շարունակելու է աջակցել Վրաստանի «անջատողական շրջաններում՝ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում» տեղի ունեցած հակամարտությունների հետեւանքները հաղթահարելուն:
«ԵՄ-ը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում շարունակելու է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է Եվրամիության խորհրդի հաշվետվության մեջ: