Վրաստանում համակաճարային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` համակարգող խորհուրդը վերադարձրել է մի շարք սահմանափակումներ:
Սահմանափակումների արդյունքում՝
- Արգելվել է 200 և ավելի հոգու մասնակցությամբ մշակութային և մարզական միջոցառումների անցկացումը` ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում,
- Արգելվել է 10 և ավելի հոգու մասնակցությամբ հարսանյաց, սգո արարողությունները, հոբելյանները,
- Արգելվել է գիշերային ակումբների գործունեությունը` ինչպես փակ, այնպես էլ բաց հրապարակներում,
- Հետաձգվել է կինոթատրոնների և թատրոնների բացումը մինչև հոկտեմբեր: Հոկտեմբերից շուտ չի վերականգնվի նաև մանկական ժամանցի կենտրոնների աշխատանքը,
- Խորհուրդ չի տրվում դպրոցներում անցկացնել ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված տոնական միջոցառումներ,
- Ներդրվում է ուսուցման խառը մեթոդ դպրոցներում (դասեր կլինեն ինչպես դասարաններում, այնպես էլ հեռավար),
- Հետաձգվել է մինչև հոկտեմբեր մանկապարտեզների համար ուսումնական տարվա մեկնարկը,
- Պահպանվում է հասարակական տրանսպորտում դիմակներ կրելու պարտադիր պահանջը։
Վրաստանի առողջապահության նախարարությունը շարունակում է քաղաքացիներին կոչ անել ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, կրել պաշտպանիչ բժշկական դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն: