Կառավարության աշխատակազմը կորոնավիրուսի վերաբերյալ Համակարգող խորհրդի՝ հարսանիքները արգելելու վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված պարզաբանում է արել:
Ինչպես հայտնում են կառավարության աշխատակազմից, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա:
Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը:
Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ հասարակական միջոցառումների մասնակիցների քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:
Վրաստանում վաղվանից կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել