Ընտրակաշառք, ընտրողների «սիրտը շահելու» նպատակով արված խոստումներ, հավանական ճնշումներ և բռնություն, քարոզարշավում եկեղեցու միջամտություն և այլն՝ սրանք այն հարցերն են, որ տեղ են գտել ISFED-ի՝ «Արդար ընտրություններ» կազմակերպության նախընտրական մոնիթորինգի երրորդ միջանկյալ հաշվետվության մեջ:
Հաշվետվության մեջ քննարկման առարկա է դարձել հիմնականում 2020 թվականի օգոստոսի 4-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը, բայց ընդգրկված են նաև իրադարձություններ, որոնց զարգացումը մեկնարկել է մինչև օգոստոսի 4-ը:
ISFED-ի ուսումնասիրությամբ՝ մշտադիտարկման արդյունքում ի հայտ է եկել՝
- Ընտրակաշառքի 17 դեպք,
- Ընտրողների զանգվածների «սիրտը շահելու» նպատակով իշխանության նախաձեռնած երկու նախագիծ,
- Ենթադրաբար քաղաքական ենթատեքստով աշխատանքից ազատման 3 դեպք,
- Ենթադրաբար քաղաքական ենթատեքստով իրականացված ճնշման 4 դեպք,
- Ենթադրաբար քաղաքական ենթատեքստով ֆիզիկական բռնության 1 դեպք,
- Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման 18 դեպք,
- Եկեղեցու՝ նախընտրական քարոզարշավին միջամտության 6 դեպք,
- Մամուլի գործունեությանը միջամտելու 2 դեպք,
- Քաղաքական բովանդակությամբ բաներների վնասման 13 դեպք։
ISFED-ն ուշադրություն է դարձրել իշխող կուսակցության անցկացրած միջոցառոմներին եկեղեցական անձանց ներկայությանը՝ դա եկեղեցու միջամտություն համարելով:
Սպառնալիքնրի, աշխատանքից ազատման դեպքերի հիմնական թիրախը ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն են: