Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը ներկայացրել է ևս 4 մեծամասնական պատգամավորության թեկնածուների: Ներկայացված թեկնածուների մեջ է նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանի պատգամավորության թեկնածուն:
Կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն որպես Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավորության թեկնածու ներկայացրել է Սոցկար Փութուլյանին:
Փութուլյանը մասնագիտությամբ բժիշկ է: Ավարտել է Հայաստանի պետական բժշկական համալսարանը, ստացել է նախ ընդհանուր վիրաբույժի, ապա առողջապահության համակարգի կազմակերպչի որակավորում: Հայաստանում աշխատել է տարբեր բժշկական կենտրոններում՝ ինչպես վիրաբույժի, այնպես էլ գործադիր տնօրենի պաշտոնում: Խազարաձեի խոսքով՝ Փութուլյանը բարեգործության մեծ փորձ ունի, քանի որ տարիների ընթացքում անշահախնդիր օգնել է իր համաքաղաքացիներին:
«Լելոն» ներկայացրեց մեծամասնական թեկնածուներին․ Ախալքալաք-Նինոծմինդայի թեկնածուն դեռ հայտնի չէ