Վրաստանում կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշի առնչությամբ կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհուրդն այս պահին արտահերթ նիստ է անցկացնում, ինչից հետո հանդես կգա համապատասխան որոշմամբ՝ կապված հետագա սահմանափակումների հետ:
38 վարակվածների մեծ մասը՝ 22-ը, Բաթումիից են, աղբյուրը հայտնի է՝ Բաթումիի «Դոնա» հրուշակեղենի խանութն է: Եվս 7 վարակված կոնտակտ է ունեցել կորոնավիրուսով վարակվածների հետ, 4 դեպքը՝ ներկրված է, հիմնականում բեռնատարների վարորդներ են, 5 հոգի շարունակում է հետազոտվել, փորձում են պարզել վարակման աղբյուրները:
Բաթումիում հնարավոր է փակվեն գիշերային ակումբները, որտեղից էլ ի սկզբանե սկսեց տարածվել վարակը ծովափնյա քաղաքում:
Թեմայի հետ կապված Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդես է եկել արտահերթ մամուլի ասուլիսով: Նրա խոսքով՝ ռեկորդային ցուցանիշը չի նշանակում, որ ուսումնական հաստատությունները չեն վերաբացվի:
Վարչապետը կոչ է արել իրավասու մամիններին սահմանափակումներ մտցնել հանրային տրանսպորտից, առևտրային կենտրոններից օգտվողների համար: