Սեպտեմբերի 1-ից բռնություն գործադրողի հանդեպ բացի զսպող կարգից կիրառվում է նաև էլեկտրոնային թևնոց: Օրենսդրական փոփոխության նախաձեռնողը Ներքին գործերի նախարարությունն է:
էլեկտրոնային վերահսկողության դեպքում բռնություն գործադրողին էլեկտրոնային թևնոց կհագցվի, ինչից հետո բռնության զոհի տանը, աշխատավայրին կամ նրան հարակից այլ տարածքում գտնվելու դեպքում, նրա գործողությունները կվերահսկվեն իրական ժամանակում:
Էլեկտրոնային վերահսկումը կիրառելի կդառնա այն դեպքում, եթե ոստիկանը համարի, որ բռնության կրկնության ռիսկ կա և առկա է նաև բռնության զոհի ստորագրությունը:
Էլեկտրոնային թևնոցը հնարավոր է կիրառել առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, իսկ նման վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ է նաև դատարանի համաձայնությունը:
Հատուկ թևնոցն ամրացնելու համար բռնություն գործադրողը պետք է ներկայանա ոստիկանություն, չներկայանալու դեպքում` ոստիկանությունն իրավունք ունի փնտրել նրան երկրի ողջ տարածքով:
Նոր օրենքով սահմանված է նաև, որ եթե բռնություն գործադրողը չենթարկվի պահանջներին, նրա նկատմամբ քրեական պատասխանատվություն կսահմանվի: