Վաղվանից՝ սեպտեմբերի 1-ից, կսկսվի Վրաստանի մինչև 17 տարեկանը ներառյալ քաղաքացիների 200 լարիի միանվագ օգնության փոխանցումը: Ինչպես հայտնի է, նախ օգնություն կստանան այն անձինք, ովքեր ավելի շուտ են գրանցվել:
Գումարը կփոխանցվի այն հաշվեհամարի վրա, որը նշվել է գրանցման ժամանակ։ Հետևաբար գումարը հնարավոր կլինի ստանալ այն բանկերից, որոնց հաշվեհամարը օգտագործվել է գրանցման ժամանակ: Հարկ է նշել նաև, որ բանկերում պարտք ունենալու դեպքում այս գումարից որևէ մաս չի գանձվի:
Մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաների օգնության համար գրանցում հնարավոր է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:
200 լարիի օգնություն ստանալու համար հնարավոր է գրանցվել http://daxmareba.moh.gov.ge/ հարթակում, իսկ այն դեպքում, եթե քաղաքացին չի կարողանում գրանցվել համացանցի կամ համակարգչի բացակայության պատճառով, կարող է դիմել Սոցիալական ծառայության գործակալություններ, տեղեկան ինքնակառավարման մարմիններ, արդարադատության տներ և հանրային կենտրոններ:
Ինչպես գրանցվել.