Վրաստանում կորոնավիրուսի այսօր հաստատված 8 նոր դեպքից 2-ը Աջարիայից են։ Այս մասին հայտնում է տեղական հեռուստաընկերությունը` հղում անելով ինքնավար հանրապետության առողջապահության նախարարությանը։
Պացիենտներից մեկը միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող վարորդից վարակված ընտանիքի կոնտակտ է։ Կորոնավիրուս է հաստատվել նաև մեկ այլ վարորդի մոտ, նա Մոլդովայի քաղաքացի է, որը որոշում է կայացրել մնալ և բուժում ստանալ Բաթումիի ինֆեկցիոն հիվանդանոցում։
Հիշեցնենք` Բաթումիում օգոստոսի 27-ին 8 դեպք է հաստատվել, իսկ հաստատված կոնտակտների թիվը հասել է 150-ի։ Նրանց մի մասը կարանտին է ուղարկվել, մյուսն ինքնամեկուսացման։