Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1455-ի։
stopcov.ge կայքը հայտնում է, որ ապաքինվածների թիվն ավելացել է 6-ով ու հասել 1196-ի։
Կարանտինում 5943 մարդ է, 252 պացիենտ էլ գտնվում է բժիշկների հատուկ հսկողության տակ։
Արտերկրից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել 41 քաղաքացի։
Վրաստանում կորոնավիրուսը 19 մարդու մահվան պատճառ է դարձել։