Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տարածել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այսօր հրապարակած տեսանյութն ու կից մեկնաբանությամբ գրել՝ «Miha hamodiii»:
Նշենք, որ «Miha hamodiii» արտահայտությունը նախկին նախագահի հետ կապված ամենահայտնի խոսքերից է, որոնք նրա կողմնակիցները գրում են սոցիալական ցանցերում: «Miha hamodiii»-ն լատինատառ գրված վրացերեն «Միշա չամոդի» խոսքն է, որը նշանակում է «Միշա արի»:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է իր գործունեության և ապագա ծրագրերի մասին:
Տեսանյութում Սաակաշվիլին իր կիսատ թողած գործերի և սխալների համար վրաց ժողովրդից ներողություն է խնդրում և նշում որ վերադառնում է: