Հնարավոր է, որ կարգավորող մարմինների կողմից աշնանը հաստատվի մի քանի պատվաստանյութ: Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Ինչպես միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Գամկղրելիձեն՝ պատվաստանյութերի ստացման հետ կապված որոշակի ընթացակարգեր պետք է ավարտվեն, և այդ հրահանգները այսօր տրվել են բոլոր գերատեսչություններին:
«Պաշտպանվելու ավելի լավ միջոց չկա, քան դիմակը: Դրսում և ներսում, եթե շատ մարդիկ հավաքվում են միասին, և հեռավորություն պահպանելը հնարավոր չէ, պետք է դիմակ կրեք: Սա լրջորեն նվազեցնում է վարակի տարածման ռիսկը», — ասել է Ամիրան Գամկղրելիձեն: