Վրաստանում այսօր սգո օր է, իջեցվել են բոլոր պետական հաստատությունների մոտ տեղակայված պետական դրոշները: Իջեցվել են նաև այլ երկրներում Վրաստանի դեսպանությունների պետական դրոշները:
Ի հիշատակ Շատիլիի ճանապարհային ողբերգության զոհերի պետական դրոշն իջեցվել է նաև ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը։
Վրաստանին ցավակցություն են հայտնել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի նախագահը, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ դեսպանը, Իսրայելի արտգործնախարարությունը:
Հիշեցնենք՝ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի բնակավայրի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Կա 17 զոհ, 3 վիրավոր, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր: