ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի Շատիլիի տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս մասին Հայաստանի արտգործնախարարը գրառում է կատարել Twitter-ի իր էջում:
«Ես կիսում եմ վիշտը և խորին ցավակցությունս եմ հայտնում այն ընտանիքներին և ընկերներին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին ողբերգական պատահարի ժամանակ եղբայրական Վրաստանում», — գրել է Մնացականյանը:
I share grief and express deepest condolences to families and friends who lost their loved ones in a tragic road accident in brotherly #Georgia. Wishing speedy recovery to the injured. #Armenia stands in full solidarity with the people and Gov of #Georgia@DZalkaliani @MFAgovge
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) August 24, 2020