Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ցավակցություն են հայտնել Դուշեթիի շրջանում, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Ես իմ խորին վշտակցություն եմ հայտնում Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, որը խլեց մեր քաղաքացիների կյանքը: Ես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և հարազատներին», — գրել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Երկրի նախագահն ու խորհրդարանի խոսնակը ևս իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների ընտանիքներին:
Հիշեցնենք՝ Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել մոտ 80 մետր բարձրությունից: Վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: