Վրաստանում նախորդ օրվա ընթացքում 15 հաստատված դեպքից 2-ի կոնտակտն անհայտ է:
Այս մասին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայան:
Ներկայումս երկրի քովիդ կոնտրոններում 240 մարդ է բուժում անցնում: Նրանցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք վերականդանացման բաժանմունքում են: Եվս 23 պացիենտի վիճակ մասնագետները ծանր են գնահատում:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում 32 մարդ է բուժում ստանում, որոնցից մեկը ծայրահեղ ծանր, 2-ը` ծանր վիճակում: