Հայտնի են ուսուցչի հավակնորդների քննության արդյունքները բոլոր առարկաներից

Վրաստանի ԿԳՄՍ նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ՝ այսօր հրապարակվել են ուսուցչի հավակնորդների մնացած քննության արդյունքները՝ օտար լեզու, տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաներ և վրացերենը՝ որպես երկրորդ լեզու առարկաներից:

Օգոստոսի 18-ին և 19-ին կենտրոնը հրապարակել էր մյուս առարկաների արդյունքները: Արդյունքներին ծանոթանալ հնարավոր է online.naec.ge և www.naec.ge կայք-էջերում: Եթե քննության մասնակիցը չի ընդունում քննության արդյունքները, իրավունք ունի բողոքարկել արդյունքները օգոստոսի 21-25-ն ընկած ժամանակահատվածում:

Ուսուցչի հավակնորդների քննությունները մեկնարկեցին հուլիսի 22-ին և ավարտվեցին հուլիսի 30-ին: Առարկայական քննությանը գրանցվել էր 12 000 դիմորդ: