Սեպտեմբերի մեկից մեդիայում և համացանցում երեխաների համար վտանգ հանդիսացող տեղեկության տարածումը կսահմանափակվի:
«Մեր հանրության մեծ մասը կհամաձայնի, որ նման տեղեկությունը երեխայի հոգեկան աշխարհի համար մեծ վտանգ է հանդիսանում»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Սոփո Կիլաձեն:
Նրա խոսքով՝ «Երեխաների իրավունքների օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը ենթադրում է կարգավորումներ և իրականացման մեխանիզմներ:
Մասնավորապես, կարգելվեն սեռական կապերի, թմրամիջոցներ կիրառելու, բռնության կադրերը: