«Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Օթար Կախիձեն իր ֆեյսուքյան էջում անդրադարձել է Ստրասբուրգի ՄԻԵԴ-ի (Մարդու իրավունքների եվրոպական դատարան)՝ Վրաստանի կառավարության հայցը բավարարելու հարցին. «Ուզում եմ արձագանքել Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի ասուլիսին, իբր թե ստրասբուգյան դատարանը բավարարել է Կառավարության բողոքը՝ կապված Վանո Մերաբիշվիլիի հետ: Բողոքը ոչ թե բավարարվել է, այլ ընդունվել է ուսումնասիրության: Հիշեցնեմ, որ Իվանիշվիլիի իշխանության հետ մենք հաղթել ենք արտահանձման հետ կապված բոլոր գործընթացները, Ինտերպոլի և Վանո Մերաբիշվիլիի հետ կապված բոլոր վեճերը: Նույն կերպ մենք կհաղթենք նաև այս գործը: Ստրասբուրգի դատարանն ուսումնասիրում է նաև Գիգի Ուգուլավայի գործով իմ բողոքարկումը, որով ևս մենք հաղթելու ենք իշխանություններին: Մեր պայքարն արդարացի է, և մենք հաղթելու ենք»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ծուլուկիանին մամուլի ասուլիս էր հրավիրել և տեղեկացրել, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Մերաբիշվիլիի գործով Վրաստանի կառավարության բողոքը: