200 լարի միանվագ օգնություն. գրանցման ուղեցույց

Այսօրվանից հասանելի է daxmareba.moh.gov.ge հարթակը, որտեղ ծնողները պետք է գրանցվեն՝ 0-17 տարեկան երեխաներին տրվող 200 լարի օգնությունը ստանալու համար:

Հարթակում գրանցվել հնարավոր կլինի 2020 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:

 

 

Գրանցումը սկսելու համար անհրաժեշտ է պայմանի հաստատումը՝

 

Հարթակում նախ պետք է գրանցվել և ապա, արդեն իսկ գրանցված տվյալներով մուտք գործել: Գրանցվելու համար daxmareba.moh.gov.ge կայքում ընտրում եք «գրանցվել» (რეგისტრაცია) և ապա՝

Գրանցումը հաջողությամբ կատարելուց հետո պետք է արդեն իսկ գրանցված տվյալներով մուտք գործել հարթակ.

Հարթակ մուտք գործելուց հետո ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է գրանցի երեխայի տվյալները (մեկից ավելի երեխայի դեպքում մեկ գրանցումով, մեկ ծնողի անվան տակ գրանցվում են բոլոր երեխաները):

Երեխայի/երեխաների տվյալները գրանցելուց հետո սեղմեք «ստուգել» (გადამოწმება, դեղին կոճակ) կոճակը, և ապա «գրանցել»:

Մեկ բջջային համարով հնարավոր է միայն մեկ օգտվողի գրանցում:

Հարցերի դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության 1505 թեժ գծին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ի Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստանի մինչև 17 տարեկան քաղաքացիները ներառյալ պետությունից կստանան 200 լարիի միանվագ օգնություն:

Հարկ է նշել, որ Վրաստանում 880 հազար երեխա կա: