Այսօր Վրաստանում՝ Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Դիդգորիի դաշտավայրում նշվում է «Դիդգորոբա» (Դիդգորիի օր) ժողովրդական տոնակատարությունը:
Դիդգորոբայի հետ կապված Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել.
«Շնորհավորում եմ Դիդգորոբայի կապակցությամբ: Դա Վրաստանի պատմության մեջ ամենամեծ հաղթանակն էր, երկրի միասնության մեծագույն օրինակը, մեծագույն նվիրվածությունը երկրին:
Այսօր օգոստոսի 12-ն է, Դիգորոբան և, իհարկե, յուրաքանչյուր վրացու համար դա ոչ միայն պատմություն է, այլև առօրյա», — ասված է վարչապետի ուղերձի մեջ:
«Դիդգորոբան» Վրաստանի ժողովրդական տոներից է, որը նշվում է ամեն տարվա օգոստոսի 12-ին՝ ի պատիվ 1121 թվականին Դավիթ Շինարարի օրոք Դիդգորիի ճակատամարտում սելջուկ թուրքերի ջախջախմանը։ Այս ճակատամարտում վրացիները լիարժեք հաղթանակ են տարել: