«Նվազագույնը մինչև հաջորդ տարվա ամառ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
«Հույս ունենք, որ մինչ այդ կստեղծվեն արդյունավետ պատվաստանյութեր, ինչը շատ թե քիչ մեզ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի՝ իրավիճակը կառավարելու տեսանկյունից: Մինչ այդ կորոնավիրուսի դեմ պայքարի միակ տարբերակը մեր նախնիների կիրառած մեթոդներն են՝ դիմակ փակ տարածքներում, իսկ երբ հեռավորություն պահպանելն անհնար է, նաև բաց տարածքներում և հիգիենան, ձեռքերը հաճախ լվալը: Սրանք են վիրուսի դեմ պայքարելու հիմնական միջոցները»,- հայտարաել է Պաատա Իմնաձեն:
Հիշեցնենք այսօր՝ օգոստոսի 11-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք: