Թբիլիսիի Խաղաղության կամրջի տարածքում վրացական Կարմիր խաչի ներկայացուցիչները դրամահավաք են կազմակերպել՝ ի աջակցություն Լիբանանում՝ Բեյրութի նավահանգստում, օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների:
Նախօրեին մայրաքաղաքի հեռուստաաշտարակը Լիբանանի դրոշի գույներով էր լուսավորվել: «Վրաստանը Լիբանանի կողքին է»,- գրությունը տարածել էր Թբիլիսիի քաղաքապետարանը: