Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժանմունքում հետաքննություն է սկսվել օգոստոսի 8-ին Ախալքալաքում տեղի ունեցած կանխամտածված սպանության, հրազենի ապօրինի ձեռք բերելու, կրելու և խմբակային բռնությունների գործադրման դեպքերի առթիվ, որոնք ուղեկցվել են ուրիշի ունեցվածքը վնասելով կամ ոչնչացնելով:
Անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ապօրինի հրազեն ձեռք բերելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 1983 թվականին ծնված Ա.Գ.-ն: Հանցանքը ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն բանավեճի հողի վրա հրազենից արձակած կրակոցից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ.Մ.-ին: Վերջինս մահացել է մինչև հիվանդանոց տեղափոխելը:
Մեղադրյալ անձի խուզարկության արդյունքում իրավապահները առգրավել են զենք, որով իրականացվել է հանցագործությունը:
Փաստի առթիվ ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով:
Խմբակային բռնություն կազմակերպելու և դրանցում մասնակցելու դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է ՝ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերման և ձերբակալման նպատակով: