Օգոստոսի 6-ին հայտնի դարձան Վրաստանում բուհերի ընդունելության՝ միասնական ազգային քննություններից ընդհանուր ունակությունների թեստի պատքասխանները: Նշենք՝ այս առարկան հիմնականում հանձնում են էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ մայրենի լեզվով, որոնք հաջորդիվ «1+4» ծրագրով Վրաց լեզվի նախապատրաստական կուրսն են անցնում մեկ տարվա ընթացքում, այնուհետև ոսումը շարունակում երկրի պետական համալսարաններում:
Ալիք Մեդիային դիմորդներից մեկը հայտնել է, որ ցածր միավորներ ստացած դիմորդները հույս ունեն, որ հետագայում նրանց ավտոմատ կերպով մի քանի միավոր կավելանա:
Ստորև ներկայացնում ենք, թե ինչ ընթացակարգեր են անհրաժեշտ միավորների «հավասարեցման» համար: Ինչ վերաբերում է միավորների ավելացմանը, նման տեղեկություն Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը չի տարածել:
Նշենք, որ քննությունների արդյունքների հրապարակումից հետո քննությունների կենտրոնը հայտարարում է բողոքներ ներկայացնելու ժամանակահատվածի մասին, որի ընթացքում դիմորդը, վճարելով 50 լարի գումար, ներկայացնում է իր դիմում-բողոքը: Բողոք-դիմումի մեջ պետք է հստակորեն նշված լինեն թեստի այն հարցերը, որոնց գնահատականի հետ դիմորդը համաձայն չէ:
Բողոք-դիմումները հանձնում են հատուկ հանձնաժողովին: Արդյունքում, եթե տվյալ դիմորդի դիմումն ընդունվում է, ապա նրա թվանշանը փոփոխվում է, իսկ վճարված գումարը վերադարձվում:
Հարկ է նշել նաև, որ ընդհանուր թեստերի գործակցից ելնելով, պատահում է, որ սահմանվում է ամենաբարդ տարբերակը, ինչից հետո արդյունքները «հավասարեցվում են»: Բարդագույն տարբերակի ընտրության հարցը մեծապես կախված է դիմում-բողոքների քանակից: Դիմումների քննարկումից հետո բալերի հավասարեցման դեպքում, եթե պարզվի, որ հայերեն թարգմանված տարբերակը (մի քանի տարբերակից հայերեն թարգմանվել է միայն մեկը խմբ.) համարվել է «ամենաբարդ» տարբերակ, ապա այստեղ անցողիկ միավորը «կիջնի»:
Հավելյալ տեղեկություն կաող եք ստանալ հետևյալ տեղեկատվական փաստաթղթից: