«Լելոն Վրաստանի համար» քաղաքական շարժման առաջնորդ Մամուկա Խազարաձեի հայտարարությամբ՝ բոլոր տեսակի ֆինանսական օգնությունները լավ են, եթե երկարաժամկետ արդյունք են տալիս:
Խազարաձեի խոսքով՝ «Վրացական երազանքը» աղքատացրել է ծնողներին և այժմ նրանց երեխաներին տրվող փոքր օգնությամբ ուզում է հաղթել ընտրություններում:
«Այսօր «Վրացական երազանքը» իր վարչապետի գլխավորությամբ ասաց, որ երկիրը մտնում է տնտեսական ճգնաժամի մեջ: Երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ էր մինչև համաճարակը, երկիրը մինչև համաճարակն էր աղքատացած և ցավալին այն է, որ «երազանքին» իշխանությունից հեռացնելուց հետո դուք յուրաքանչյուրդ պետք է վճարեք այն պարտքի համար, որը վերցրել են նրանք: Բյուջեի գրեթե 50 տոկոսը պարտքով է կազմված»,- հայտարարել է Խազարաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը Վրաստանի մինչև 17 տարեկանը ներառյալ բոլոր երեխաները 200 լարիի միանվագ օգնություն կստանան: