«Ինտերպրեսնյուզ» լրատվականի տեղեկատվությամբ՝ արդեն հայտնի են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մեծամասնական պատգամավորության թեկնածուների մի մասի անունները: Գործակալության տեղեկատվությամբ՝ ՄԱՇ-ի թեկնածուներն են՝
Նիկա Մելիա — Թբիլիսի (Գլդանի),
Լևան Խաբեիշվիլի — Թբիլիսի (Սամգորի),
Դավիթ Կիրկիտաձե — Ռուսթավի,
Գրիգոլ Վաշաձե — Քութաիսի,
Ազեր Սուլեյմանով — Մառնեուլի,
Խատիա Դեկանոիձե — Թերջոլա-Տղիբուլի-Զեստափոնի-Բաղդաթի,
Լևան Բեժաշվիլի — Գուրջաանի-Սիղնաղի, Դեդոփլիսծղարո-Սագարեջո,
Գիորգի Բոտկովելի — Թելավի-Ախմետա-Ղվարելի-Լագոդեխի,
Բադրի Բասիշվիլի — Գորի-Կասպի,
Վաժա Չիտիշվիլի — Ախալցիխե-Ադիգենի-Բորջոմի,
Մելիք Ռաիսյան — Ախալքալաք-Նինոծմինդա,
Դևի Ճանտկոտաձե -Սամտրեդիա-Ծղալտուբո։
Կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեի խոսքով՝ վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն մոտ օրերս կհայտարարեն վերջնական որոշման և թեկնածուների մասին: