Ավելի ուշ Առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն պարզաբանել էր, թե ինչպես և երբ են ստանալու քաղաքացիները նշված օգնությունը։
Նախարարի խոսքով՝ մինչև 17 տարեկանը ներառյալ երեխաները ֆինանսական օգնությունը կստանան մինչև ուսումնական գործընթացի մեկնարկը՝ սեպտեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։
Նախարարի խոսքով՝ մանրամասները հայտնի կդառնան հաջորդ շաբաթվանից։ Այս պահին նախարարությունը աշխատում է փոխհատուցում տալու փաստաթղթերի վրա և նախարարության որդեգրած սկզբունքը փաստաթղթերի առավելագույն հեշտ լինելն է։ Տիկարաձեն նշել է, որ հասանելի կլինի հատուկ հարթակ, որտեղ հնարավոր կլինի ներբեռնել փաստաթուղթը և մինչև ուսումնական տարվա սկիզբը ստանալ փոխհատուցումը։