Ըստ «Geostat»-ի տվյալների` Վրաստանում մեկ տարվա ընթացքում միրգը թանկացել է 32%-ով, կաթնամթերքը` 14.6%-ով, իսկ մսամթերքը`11.5%-ով:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային ապրանքի համար թանկացումը կազմել է 9%: Հացի ու հացամթերքի գինն ավելացել է 9.4 %-ով:
Փոխարենը նվազել են անձնական տրանսպորտային միջոցների շահագործման (-11.9%) և տրանսպորտային ծառայությունների (-7.1%) գները։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաև լարիի արժեզրկման տվյալները․ Լարիի տարեկան արժեզրկումը կազմել է 5.7 %: