Ուկրաինան օտարերկրացիների համար նոր կարգ է մշակել: Մասնավորապես, վերանայել է այսպես կոչված` «կարմիր» և «կանաչ» գոտիներում հայտնվելու պահանջները:
Այսուհետ «Կարմի գոտի» են համարվում այն երկրները, որոնցում վերջին 2 շաբաթում 100 հազար բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերը 30%-ով գերազանցում են Ուկրաինայի դեպքերին: Առողջապահության նախարարությունը հրապարակել է «կարմիր» և «կանաչ» գոտիների թարմացված ցուցակը:
Վրաստանը տեղափոխվել է «կարմիր» գոտի. «կարմիր գոտի» են նաև Չինաստանը, Հունգարիան, Գերմանիան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը:
«Կարմիր գոտուց» վերադարձած քաղաքացիների համար պարտադիր է 14-օրյա կարանտինը, ժամանման օրվա ընթացքում PCR թեստ հանձնելը, կամ էլ արդեն արված թեստի պատասխանով վերադառնալը (երկիր մուտք գործելուց ոչ ուշ, քան 48 ժամ առաջ):