Թբիլիսիից 59 կմ հեռավորության վրա, 3.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը Քվեմո-Քարթլի շրջանի Դմանիսի քաղաքից 13 կմ հեռավորության վրա գտնվող Սոգութլու գյուղն է։ Տեղեկությունը հաստատել է Իլիայի համալսարանի Սեյսմիկ հետազոտությունների կենտրոնը: Ստորգենտնյա ցնցումները զգացվել են Թբիլիսիի ժամանակով 04:11-ին: Ավերածությունների և տուժածների մասին լուրեր չկան: Հիշեցնենք, որ այս հատվածում ցնցումներ եղան նաև օգոստոսի 4-ին, այդ ժամանակ՝ 3.1 մագնիտուդով: