«Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեի հայտարարությամբ՝ կուսակցությունը Վրաստանի բոլոր շրջաններում կառաջադրի իր մեծամասնական թեկնածուներին:
«Մեծամասնականների վերաբերյալ մեր դիրքորոշումը պարզ է․ բոլոր շրջաններում կառաջադրենք թեկնածուներ, հնարավոր է լինի բացառություն, սակայն պարտադիր չէ, որ բացառությունը հենց այսօր հայտարարվի: Եթե տեսնենք, որ ընտրական գործընթացում որևէ կուսակցությունը առաջ է անցել և չնչին օգնություն է հարկավոր, բնական է, այս դեպքում ոչ ոք չի խանգարի «Վրացական երազանքի» պարտությանը: Այսօր մեր դիրոքորոշումը անփոփոխ է․ գրեթե ամեն տեղ կունենանք մեր թեկնածուն»,- հայտարարել է Գոցիրիձեն:
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: