Ավարտվեցին ուսուցչի հավակնորդների քննությունները. ե՞րբ կհրապարկվեն արդյունքները

Հուլիսի 30-ին օտար լեզուների և վրացերենի՝ որպես երկրորդ լեզվի քննությամբ ավարտվեց ուսուցչի հավակնորդների քննաշրջանը: Քննությունները մեկնարկել էին հուլիսի 22-ին: Այս տարի առարկայական քննություններին գրանցվել էր 12 000 դիմորդ: Նախնական տվյալներով՝ քննությանը մասնակցել է գրանցվածների 88 տոկոսը: 

Վրաստանի ԿԳ նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Սոփիո Գորգոձեն խոսել է ուսուցչի հավակնորդների քննությունների արդյունքների հրապարակման մասին, և նշել, որ արդյունքները կհրապարակվեն օգոստոսի երկրորդ կեսին:

Գորգոձեն նաև նշել էր, թե երբ են հրապարակվելու միասնական ազգային քննությունների արդյունքները: Նրա խոսքով՝ աշխատանքները արդեն ստուգվում են և օգոստոսի առաջին կեսից կսկսեն հրապարակել:

Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԳ նախարարության որոշմամբ՝ Վրաստանի հանրային դպրոցներում գործող,«պրակտիկոսի» կարգավիճակ ունեցող ուսուցիչների քննությունները հետաձգվեցին և նախնական տեղեկատվությամբ կանցկացվեն աշնանը: