Վրաստանի կառավարությունը Wizz air և Ryan air ավիաընկերություններին արգելել է աշխատել օգոստոսին։
Օգոստոսին կանոնավոր չվերթներ կան միայն Փարիզ, Մյունխեն և Ռիգա ուղղություններով։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ կառավարությունը նշված ցածր բյուջետային ընկերություններին թռիչքների թույլտվություն չի տվել։ Պատճառը երկրում համաճարակային իրավիճակն է.
«Մեկ ամգամ էլ բացատրեմ` ինչու է Ryanair-ի և Wizz Air-ի հետ աշխատանքն առավել մեծ ժամանակ պահանջում, քան ասենք Lufthansa-ի կամ Air France-ի։ Առաջինները ցածր բյուջետային են, ու ցածր գները պահպանելու համար նրանք ստիպված են լինելու շաբաթական 2 անգամ չվերթ իրականացնել։ Այս փուլում նրանք պաշտոնապես առաջարկել են ավելի քան 10 ուղղություն։ Սա նշանակում է շաբաթական 20-ից ավելի թռիչք ու ուղևորների մեծ հոսք։ Մեր երկիրը դեռ պատրաստ չէ դրան։ Մենք պետք է պահպանենք մեր գլխավոր ձեռքբերումը` բնակչության առողջությունը», — ասել է նախարարը։