Վրաստանում հուլիսի 25-ին ավարտվեցին միասնական ազգային քննությունները, ինչպես նաև նույն օրը անցկացվեց դրամաշնորհի համար նշանակված քննությունները: Օգոսոստոսի 1-4-ը կանցկացվեն մագիստրոսական քննությունները:
2020 թվականի միասնական ազգային քննություններին մասնակցել է գրանցվածների 94 տոկոսը:
Վրաստանի ԿԳ նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ՝ արդեն սկսվել է քննությունների արդյունքների ստուգումը և դրանց հրապարակումը տեղի կունենա փուլ առ փուլ՝ օգոստոսի առաջին կեսից:
Արդյունքների հրապարակվելուց անմիջապես հետո դիմորդները իրենց աշխատանքներին և գնահատականին ծանոթանալու համար կարող են այցելել Քննությունների ազգային կենտրոնի կայք էջ՝ www.naec.ge և online.naec.ge: