Թբիլիսի-Ռուսթավի և հակառակ ուղղություններով քաղաքային ավտոբուսների երթևեկությունը կսկսվի տարեվերջից: Այդ մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ղեկավար Վիկտոր Ծիլոսանին:
Ինչպես նշել է Ծիլոսանին՝ ավտոբուսների հետ միասին գործելու են նաև միկրոավտոբուսները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսել էր երկու քաղաքների միջև քաղաքային տրանսպորտի կարևորության մասին.
«Կարևոր նորություններ ունենք․ կվերականգնվի Թբիլիսիի և Ռուսթավիի միջև տրանսպորտային կապը։ Օրվա ընթացքում այս ուղղությամբ ավելի քան 30 հազար մարդ երթևեկելու կարիք է ունենում: Հետևաբար, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ապահովել այդ մարդկանց հասարակական տրանսպորտով», — ասել էր Կալաձեն։
Թբիլիսիի և Ռուսթավիի միջև կվերականգնվի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը. Կալաձե