2020 թվականի հուլիսի 11-ի տվյալների համաձայն` Վրաստան «ներկրված» 272 կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ մասը՝ 46,6 տոկոսը, եկել է Ռուսաստանից (127 դեպք): Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (NCDC) կողմից հրապարակված վիճակագրության մեջ:
Դեպքերից 23-ը Վրաստան է բերվել Թուրքիայից, իսկ 21-ը՝ Ադրբեջանից ու Հայաստանից: Կորոնավիրուս է հաստատվել հիմնականում բեռնատար մեքենաների վարորդների մոտ, ում հնարավրություն է տրվում Վրաստանի տարածքով անցնել՝ ստուգում անցնելու դեպքում:
Վարակաբանները գտնում են, որ 100 հազար բնակչի հաշվով ամենից շատ կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվել է Քվեմո Քարթլիում և Թբիլիսիում, իսկ ամենացածր ցուցանիշը Սամեգրելո-Զեմո Սվանեթիում և Իմերեթիում է:
Հիշեցնենք՝ հունվարի 30-ից մինչև հուլիսի 11-ը Վրաստանում արվել է 147 700 լաբորատոր PCR թեստ: Դրանց մեծ մասը՝ 28 տոկոսը, օգտագործվել է կարանտինային գոտիներում կամ COVID կենտրոններում գտնվող պացիենտներին ստուգելու համար: