Վրաստանի բնակչությունը շարունակում է հստակ աջակցել ԵՄ և ՆԱՏՕ անդամագրվելու գաղափարին. այս մասին նշված է «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) 2020 թվականի հունիսին հանրության տրամադրություններն ուսումնասիրող հարցման արդյունքներում:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ չնայած եվրոպական և եվրաատլանտյան կապերի դեմ ուղղված ապատեղեկատվության քարոզարշավներին, Վրաստանի բնակչությունը շարունակում է կայուն կերպով աջակցել ԵՄ (76 տոկոս) և ՆԱՏՕ (69 տոկոս) անդամագրվելուն: Միաժամանակ, ԵՄ անդամագրվելն անընդունելի է բնակչության 8 տոկոսի, ՆԱՏՈ անդամագրվելը՝ 11 տոկոսի համար:
Հետազոտության արդյունքներով՝ հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ Վրաստանն ավելի շատ կշահի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմամբ, իսկ 11 տոկոսը գտնում է, որ Վրաստանն ավելի շատ օգուտ կունենա Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ձևավորելու և եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրացիայից հրաժարվելու դեպքում: