Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ կառավարությունը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին 40 մլն լարի կտրամադրի, ինչը կծախսվի հիվանդանոցի համար նոր շենք կառուցելու նպատակով:
Գախարիայի խոսքով՝ կառավարությունը կամ նոր շենք ձեռք կբերի ինֆեկցիոն հիվանդանոցի համար, կամ կկառուցի:
«Թբիիսիի Ինֆեկցիոն կլինիկան տասնյակ տարիներ է ամորտիզացված շենքում է գործում: Իմ աչքերով եմ տեսել դա, երբ կլինիկայում էի գտնվում: Առողջապահության նախարարության հետ մի քանի ժողովի ընթացքում սա ակտիվ քննարկման ենթակա էր: Նախարարության հետ միասին փորձում էինք ելք գտնել: Այսօր սա է ակտուալ համաճարակի կառավարման տեսանկյունից: Կլինիկայի խումբը, որը ղեկավարվում էր Թենգիզ Ցերցվաձեի կողմից, ծայրահեղ արդյունավետ էր, ու ոչ միայն վրաստանյան կլինիկական իրավիճակն էր վերահսկում, այլ խորհրդատվություններ էր տալիս մեր գործընկերներին: Էպիդեմիայի և ռիսկերի տարածման այսօրվա պատկերից ելնելով՝ ծայրահեղ կարևոր է, որ երկրում ժամանակակից ինֆեկցիոն կլինիկա գոյություն ունենա»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: