Վրաստանի ազգային գրադարանի «Էկվիլիբրիում» շարժումը շարունակում է գյուղերի գրադարանների աջակցության ծրագիրը, որի շրջանակներում թարմացվում են գրքերը, իսկ այն գյուղերում, որտեղ գրադարան չկա, նոր գրադարաններ է ստեղծվում: Այս պահի դրությամբ՝ վրացական գրադարաններ են հիմնադրվել Ախալքալաքի 6 գյուղերում՝ Աբուլում, Թախչիում, Բուզավեթիում, Ազմանայում, Ափնայում, Գոգաշենում :
«Սա հիմա իմ գլխավոր կիրքն ու աշխատանքն է՝ տարածել կրթությունը: Հնարավոր է վերացնել նորությունները, իսկ գրադարանները՝ ոչ: Այս պահին գրադարաններ ենք հիմնել Ախալքալաքի շրջանի 6 գյուղերում»,- հայտարարել է Ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեն: