Վրաստանի միջգերատեսչական խորհրդին կից գործող շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլիի հայտարարությամբ՝ այս փուլում Գարդաբանիի մունիցիպալիտետը փակ չէ, չնայած հարկ եղած դեպքում համապատասխան որոշում կկայացվի: Ինչպես նա հայտարարել է համակարգող խմբի նիստից հետո անցկացրած մամլո ասուլիսի ընթացքում՝ Գարդաբանիի գյուղերում կակտիվանա թերմոսքրինինգը և շուկաներում կխստանա վերահսկողությունը:
Նրա խոսքով՝ տեղում էպիդեմիայի մասնագետները կորոշեն, թե կոնկրետ ինչ տեսակի ստուգում կանցնեն տեղացիները:
«Դեռևս տարածքը փակելու որոշում չենք կայացրել, քանզի այս փուլում դրա կարիքը չկա: Երբ զգանք, որ անհրաժեշտութուն կա, անպայման կընդունվի համապատասխան որոշում»,- հայտարարել է Խոժևանիշվիլին:
Հիշեցնենք՝ վերջին օրերին հաստատվել է կորոնավիրուսային վարակի 20 դեպք Գարդաբանիի շրջանի երկու գյուղերում՝ Ղարաջալարում և Ղարաթակլիում: Մի քանի դեպքերում վարակի սկզբնական աղբյուրը դեռևս չի պարզվել:
Վրաստանում հնարավոր է նոր կարանտինի գոտի սահմանվի. Գամկղրելիձե