Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ներմուծելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում երկու ընկերությունների հետ. Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝  բանակցություններ են ընթանում երկու ընկերությունների հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ Վրաստան ներմուծելու համար:

Ինչպես նշել է Գամկղրելիձեն՝ այս պահի դրությամբ աշխարհում ամենահեռանկարայինը Բրիտանիայի Օքսֆորդի խմբի կողմից ստեղծված պատվաստանյութն է:

«Օքսֆորդի խմբի կողմից ստեղծված պատվաստանյութն անցել է հետազոտության երրորդ շրջանի փուլերից մեկը և այժմ պետք է մի մեծ հետազոտություն ևս անցնի,  որի շրջանակներում կհետազոտվի մոտավորապես 10 000-15 000 հոգուց բաղկացած ավելի մեծ խումբ: Եթե հաստատվի պատվաստանյութի անվտանգությունը, ապա պատվաստանյութը հասանելի կդառնա: Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք աշխատում ենք այս ընկերության հետ և մեկ ամիս առաջ ուղիղ կապի մեջ ենք եղել նրանց հետ»,- հայտարարել է Գամկղրելիձեն:

Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանը բանակցությունների մեջ է նաև խոշորագույն միջազգային «Գավի» ընկերության հետ և պատվաստանյութի հաստատվելուն պես Վրաստանը կլինի այն ստացողների շարքում:

Լուսանկարը՝ radiotavisupleba.ge