Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի հայտարարությամբ՝ հուլիսի 21-ին Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 10 նոր դեպքերից երկուսի աղբյուրը անհայտ է:
Նրա խոսքով՝ 5 անձ վարակվել է հաստատված դեպքերի հետ կոնտակտի հետևանքով, իսկ 3-ը ներմուծված է. նրանցից մեկը բեռնատարի վարորդ է, իսկ երկուսը կարանտինային գոտում են եղել: Ինչ վերաբերում է երկու դեպքերին, որոնց աղբյուրը դեռ հայտնի չէ, համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է:
Հուլիսի 21-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1049 է: